Ամերիկյան կառավարությունը դադարեցրել է ականազերծման ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում ․ մաս 3-րդ․ Eurasianet

Ամերիկյան կառավարությունը դադարեցրել է ականազերծման ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում ․ մաս 3-րդ․ Eurasianet

2018-ին Halo-ն հայտարարեց, որ նախատեսում է ականազերծումը Ղարաբաղում ավարտել 2020 թվականին, սակայն 2019 թվականին իրականացված նոր հետազոտությամբ պարզվեց, որ նոր ականադաշտեր կան Մարտակերտի շրջանում՝ սովետական Ղարաբաղի սահմանին։ «Այդ շրջանում աշխատանքներն ավարտելու համար հարկ կլինի աշխատել առնվազն եւս մեկ տարի։ Դա աշխատանք է, որը պահանջում է հմտություն եւ համբերություն, նստել գյուղում մի քանի ժամ եւ խոսել մարդկանց հետ»,- Eurasianet-ի հետ զրույցում ասել է Ռոբ Սիֆրետը՝ Ղարաբաղում Halo-ի ծրագրի ղեկավարը։ 
«Մենք պատրաստվում ենք  գյուղից գյուղ այցելել, հասկանալու համար, թե որքան բան է արվել, եւ դեռ որքան է արվելու»,- հավելել է Օլիվեր Ջերարդ-Պիրսը, ով Halo-ի օպերացիոն մենեջերն է։ «Մարդասիրական ականազերծման ամեն մի ծրագրի համար դա առանցքային փուլ է»։ Ամերիկյան կողմի պաշտոնյաները, սակայն հավաստիացնում են, որ անհնարին է վստահաբար ասել, որ տարածքները ամբողջությամբ ազատված են ականներից։ Դա ապացուցվում է այն փաստով, որ սկսած 2015 թվականից ականների միակ զոհերը եղել են Halo-ի աշխատակիցները, ինչը վկայում է այն մասին, որ մնացած ականապատված շրջանները այնքան անհասանելի են, որ այն ռեսուրսները, որոնք ծախսվում են դրանց մաքրման համար, ավելի լավ է օգտագործել այլ վայրերում։ ԱՄՆ Պետդեպի անանուն ներկայացուցիչը այս առնչությամբ Eurasianet-ին փոխանցել է, որ դա միջգերատեսչական որոշում է եղել, որտեղ հաշվի են առնվել ամերիկյան բոլոր հեռանկարներն ու շահերը Հարավային Կովկասում, ներառյալ ռեգիոնալ առաջնահերթությունները, օգնության առաջնահերթությունները, ամբողջ աշխարհում ամերիկյան կողմի ջանքերով իրականացվող ականազերծման աշխատանքների առաջնահերթությունները եւ ԱՄՆ դերակատարությունը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ խաղաղության պրոցեսում։  Հայ-ամերիկյան լոբիիստական խմբերը եւ Կոնգրեսի ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում են հայ-ամերիկյան զգալի խմբեր, համախմբվել են, որպեսզի փորձեն փրկել ծրագիրը։ Մարտի 13-ին, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 75 պատգամավորներ ստորագրել են նամակ, որը կոչ է անում Կոնգրեսին վերականգնել ականազերծման ֆինանսավորումը։  Ներկայացուցիչները նաեւ կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական օժանդակությունը Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ վերջինիս կառավարությունը չի դադարեցրել հարձակումները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար, նկատի առնելով, որ 100 միլիոն դոլար է հատկացվել, Ադրբեջանի ծովային անվտանգության ամրապնդման նոր ծրագրի համար։