Մի ամբողջ ժողովուրդ պայքարում է նախընտրած կապիտուլյացիային հասնելու համար

Մի ամբողջ ժողովուրդ պայքարում է նախընտրած կապիտուլյացիային հասնելու համար

Արձանագրենք.

փաստորեն,դե ֆակտո առկա, դե յուրե մոտ ապագայում ստորագրվող կապիտուլյացիայի հետ հանրության ծանրակշիռ մեծամասնությունն արդեն հաշտ է, պայքարելու այլևս կարիք չի տեսնում: Քաղաքական ուժերին էլ անդրադառնալու իմաստ չկա: 

Հիմա արդեն ակտիվ քննարկվում է, թե կապիտուլյացիայի ո՞ր տարբերակն ընտրենք՝ ամերիկակա՞նը, ռուսակա՞նը, թե մեկ ուրիշը, որ կարող է առաջարկվել: 

Ընդ որում, տարբեր հայտնի արկածախնդիրներ/պատեհապաշտներ/տխմարներ, որոնց, ցավոք սրտի, այդ նույն հանրությունը հայտնի է դարձրել, ակտիվորեն պայքարում են ամերիկական տարբերակի համար՝ զուտ մեկ նպատակով. որ կապիտուլյացիան ստորագրող ազգակործան պատուհասը մնա իշխանության, և շարունակվի վակխանալիան: 

Իսկ թե որ տարբերակով, ինչ է հանձնվում, ի՞նչ վիճակում է հետո հայտնվելու Հայաստանը, Արցախը, տեղի 100.000-ից ավելի մեր հայրենակիցները, ինչպիսի նոր ռիսկեր են առաջանալու՝ մեծ հաշվով նրանցից ոչ մեկին էլ չի հետաքրքրում: 

Բացառիկ ենք նաև այդ առումով: Մի ամբողջ ժողովուրդ՝ իշխանության առաջնորդությամբ պայքարում է նախընտրած կապիտուլյացիային հասնելու համար...
Նորից ընդգծեմ: Ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի կապիտուլյացիան է, այլ ոչ հաշտության/խաղաղության պայմանագիր, ինչպես որ ներկայացվում է կոնկրետ շրջանակաների կողմից:

հ.գ. քախտեխնոլոգիաների էֆֆեկտը.
թե ինչպես դարեր շարունակ և վերջին 2 տարին անընդհատ քեզ մորթող պետությունը «ձեռքի թեթև շարժումով» դառնում է ընդունելի, ոչ թշնամական:
«Արցախը Հայաստան է և վերջ»-ից դեպի լավագույն կապիտուլյացիա…
Ամեն ինչ օրինաչափ է:

Արսեն Ջուլֆալակյան