Հիվանդ մարդուն զորակոչել են, գնացել, բանակում մահացել է

Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրացրել է հարց՝ վերաբերվող զինված ուժերում մահվան դեպքերին։ Նա ուշադրություն հրավիրեց հատկապես այն դեպքերի վրա, երբ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ զորակոչվում են ծառայության։
Թովմասյանը օրինակ բերեց մի դեպք, երբ զինծառայողը հիվանդության պատճառով բանակում մահացել է՝ ընդգծելով, որ սա լուրջ և համակարգային խնդիր է, որի լուծումը պահանջում է պատասխանատու մոտեցում։
«Հիվանդ մարդուն զորակոչել են, գնացել, բանակում մահացել է: Խոսքը ժամկետային զինծառայողի մասին է, սա լուրջ խնդիր է մեր երկրում»,- ասել է նա:
Ի պատասխան՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշեց, որ բանակում մահվան դեպքերը մշտապես դիտարկվում են որպես լուրջ խնդիր, հատկապես երբ դրանք տեղի են ունենում ոչ մարտական պայմաններում։ Նա ընդգծեց, որ նման դեպքերը չեն կարող համարվել նորմալ և անարձագանք թողնվել։
ՄԻՊ-ը հավելեց, որ չնայած որոշ մահեր կարող են լինել առողջական վիճակի բարդացման հետևանքով, կան նաև այլ խորքային պատճառներ, որոնց մասին այս փուլում չի ցանկանում մանրամասն խոսել՝ անվտանգությանը վերաբերող նրբերանգների պատճառով:
Կարծիքներ