Հայտնաբերվել է Լեոնարդո դա Վինչիի գողացած կտավներից մեկը

Հայտնաբերվել է Լեոնարդո դա Վինչիի գողացած կտավներից մեկը

Իտալիայի Նեապոլ քաղաքում հայտնաբերվել է մի քանի տարի առաջ գողացված, Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող «Աշխարհի Փրկիչը» կտավը։ Իհարկե, կտավի հեղինակի հարցում դեռեւս կան վեճեր, քանի որ որոշ մասնագետներ համարում են, որ իրականում կտավը ստեղծվել է դա Վինչիի աշակերտների կողմից։

Կտավը նկարվել է 15-րդ դարում։ 2019 թվականին այն գողացվել է Նեապոլի եկեղեցիներից մեկից, սակայն այն ժամանակ այդ մասին չի բարձրաձայնվել, եւ հայտնի է դարձել, այժմ, երբ հայտնաբերվել է մասնավոր բնակարանում։ Բնակարանի տիրոջը ձերբակալել են։ Ներկայումս փնտրում են այն հանցագործներին, որոնք մի տարի առաջ գողացել էին կտավը։