Խոխատ բանակ են տանում, ուրխացա՞լ ես, այ կիժ․․․

Խոխատ բանակ են տանում, ուրխացա՞լ ես, այ կիժ․․․

Դեռ հաղթանակների մեջ էինք՝ մերն էր Արցախը, թշնամին կոկորդներիս չոքած չէր ու Բանակում ծառայելը երգ ու պար էր։ 

Գորիսում զորակոչիկները բուժզննում էին անցնում։ Աշակերտներիցս մեկը նույնպես այնտեղ էր՝ հոր հետ։ Նվազ ու թույլ տղա էր, անընդհատ հիվանդանում էր։ Տեսնելով այդտեղ, հորը հարցրի․

-Սամսոն, էս խուխին խե՞յ ես պերալ, հիվանդ խոխայա։ 

- Ասում եմ՝ բալքա հիվանդ չի, մը հետ հիվանդանոց չեմ տարալ․․․

-Հա՜․․․

Ստուգումից հետո ուրախացած դուրս թռան։ Աչքերով ինձ էին որոնում․

-Այ դասատու ջան,- շունչը կտրվելով գոռաց հայրը,- խոխաս առողՃա, աշկըրնիս լուս։ Ասաց ու վեր- վեր թռնելով պարեց ու գրկախառնվեց իրեն սպասողների հետ։  

Կողքիս մի պաշտոնյա  ծնող էր կանգնած, որի տղային հիվանդության պատճառով ազատել էին Բանակից։ Զարմացած նայում էր «այդ խելառին» ու․․․ չհամբերեց․

-Խոխատ բանակ են տանում, ուրխացա՞լ ես, այ կիժ․․․

Ասելիքս ինչ է։ Մեկը ուրախանում է, որ իր երեխան առողջ է, պիտանի է, մեկն էլ ուրախանում է, որ իր տղան անպիտանի է։ Ու ողբերգությունը  գիտե՞ք որն է։ Որ  մեզ ղեկավարում են անպիտանիները։ Մեր պիտանի տղերքը անվերադարձ գնացին։