Դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա՝ Փարիզում 

Դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա՝ Փարիզում 

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա։ Դեպքը տեղի է ունեցել Ելիսեյան դաշտերում։ Տղամարդը վնասազերծվել է։ Նշվում է, որ ոստիկանները ժամանել են այն բանից հետո, երբ Փարիզի ութերորդ օկրուգում գտնվող խանութի աշխատակիցները ահազանգել են։ Դեպքից հետո իրականացվել է ոստիկանական գործողություն։

BFMTV-ն էլ հաղորդում է, որ ոստիկանություն ահազնգել են Louis Vuitton խանութի անվտանգության աշխատակիցները, հայտնելով, որ խանութում «անցանկալի անձ կա»։ Միջադեպի հետեւանքով մեկ ոստիկան է վիրավորվել։