«Նապոլիի» թիմում կորոնավիրուս են հայտնաբերել

«Նապոլիի» թիմում կորոնավիրուս են հայտնաբերել

«Նապոլիում» հաստատել են, որ թիմի մարզիկներից Անդրեա Պետանյիի մոտ կորոնավիրուս կա։ Ըստ ակումբի տարածած հայտարարության, հիվանդությունը մարզիկի մոտ ընթանում է անախտանիշ կերպով։ Նա ներկայումս մեկուսացված է թիմի մյուս անդամներից։ Պետանյին կարանտինն անցկացնում է տանը։ Այն բանից հետո, երբ նրա կորոնավիրուսային անալիզների պատասխանները կլինեն բացասական, մարզիկը կվերադառնա թիմի հիմնական կազմ։