«Գեղցի գեներալը» իր ծծմոր՝ Նիկոլի ոճով շարունակում է անվանարկել մեզ

«Գեղցի գեներալը» իր ծծմոր՝ Նիկոլի ոճով շարունակում է անվանարկել մեզ

Հանրային Հեռուստաընկերության եթերում պաշտպանության նախկին փոխնախարար, ՔՊ-ական գեներալ Գագիկ Մելքոնյանը երեկ մի ուշագրավ հայտարարություն է արել։ Նա նախ նշել է, որ Արթուր Վանեցյանն ու «Պատիվ ունեմ» դաշինքը պատերազմի ժամանակ Արցախից զենքեր են բերել Հայաստան, ապա ասել է, որ Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել, այլ Արցախն է ենթարկվել․

««Պատիվ ունեմ» դաշինքը շատ վնաս ա տվել մեր երկրին, Արցախի պատերազմի սկզբից մինչև վերջ իրենք հակահայկական շատ բաներ են արել, տես մի հատ բան ասեմ․ Արցախի պատերազմում ո՞ւր էին իրանք, Վանեցյանը գնաց ու փախավ, գնալն ու հետ գալը մեկ եղավ, գնացին- հասան էնտեղ, զենքեր հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած զենքեր լիքը կա, զենքերով վերադարձան Հայաստան։

Իրանց նպատակը գնալ, զենք բերելն էր։ Որտե՞ղ կռվավ, ասեք տեղը, որ կռվել ա ու էդտեղ պահել ա մինչև վերջ, կա՞ էտենց տեղ, կարա՞ ասի, որ այս էս հատվածում ես կռվել եմ ու պահել եմ մինչև նոյեմբերի 9-ը, կարա՞ ասի, թող ասի, ապացուցի բոլորին, որ ինքը մի տեղ պահել ա, մի հատված պահել ա, թող ասի, չասեց, չկա էտենց բան, փախել են իրանք, զենքեր վերցնելով էնտեղից փախել են, ու էտի կարա ապացուցի շատ մարդիկ։ Երկորդը՝ իրանք մի հատ բառ քցեցին՝ «կապիտուլյանտ», էսենց արտահայտություն արեցին, բայց նաև երևի չհասկացան, կապիտուլյանտը էն ա, որ լրիվ արդեն բան ա արել, հանձնվել ա, բոլորը կարան գան, էսենց բան անեն, ասեն՝ էստից դուրս արի էստեղ նստի, էստից գնա, էսքան զորք կբերենք, էս տարածքը պիտի տաս սրան ․․․, կապիտուլյանտն էդ ա, իսկ մեր երկրը, մենք հայաստանից ոչ մի տարածք չենք տվել, մենք Արցախի մի հատվածն ենք կորցրել, ու դա հայաստանը չի կորցրել, դա Արցախն ա կորցրել, մեր զորքերը օգնել են պատերազմի ժամանակ, պարտվել են։ Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել, որ մի հատ էլ հելան կապիտուլյանտ ասեցին»,- ասել է Մելքոնյանը։ 

Նրա այս հայտարարությանը անդրադարձել է «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը․

««Գեղցի գեներալի» արկածները Հ1-ում

«Գեներալ» կոչվող ոմն Գագիկ Մելքոնյան ուղեղների լվացքատան թիվ մեկ հարթակով՝ Հ1-ով, հերթական վայրահաչոցն է արձակել «Հայրենիք» զորախմբի հասցեին։ Իր ծծմոր՝ Նիկոլի ոճով շարունակում է անվանարկել մեզ՝ «Հայրենիք» զորախմբի անդամներիս։ Հարց․ ինչո՞ւ հենց հիմա, և ի՞նչ նպատակով է այս «գեղցի գեներալը» ջուր պղտորում։ Երկիրն անպաշտպան, անտերության և թշվառության մատնածները, թուրքի դեմը կզածները ինչի՞ են կախվել Վանեցյանից։ Գուցե Պուտինի ասած զգայուն ու ցավոտ հերթական որոշումներն են հրամցնում հանրությանը։ Իրենց դավաճանությունն են փորձում պարտակե՞լ, բոլորին Արցախը հանձնելու մեջ մեղսակից սարքե՞լ։ Չի ստացվի։ 
Տո այ ալամեզոն, մենք մեր պարտքն ենք կատարել Հայրենիքի առջև, մենք պատերազմ գնալուց չենք մտածել քո նման քամելեոնների պես, չենք թաքնվել կնոջ փեշերի հետևում, կեղծ հայրենասիրություն չենք խաղացել, բունկերից լայվ չենք մտել, այլ կատարել ենք հրամաններ՝ ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ ղեկավարության հրամաններ։ Իսկ եթե մեր նպատակը Արցախից զենքեր բերելը լիներ, ապա այդ զենքերի պարկուճները վաղուց արդեն ճակատիդ շարված կլիներ։ Մնացած մեղադրանքներիդ հարցով կհանդիպենք դատարանում»,- գրել է Գալստյանը