Մեզ չհաջողվեց ուսապարկիզացիայից դուրս գալ․ Հակոբ Ասլանյան

Մեզ չհաջողվեց ուսապարկիզացիայից դուրս գալ․ Հակոբ Ասլանյան

Այսօր տեղի ունեցավ ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնադրած «Միասնական ազգային սահմանադրական կուսակցության (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը։ Հովիկ Աղազարյանը «Հրապարակ»-ին ասաց, որ կուսակցության համակիրների թիվը գերազանցում է 300-ը։

Նա նշեց, որ իրենց առաջնահերությունների մեջ է՝ ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին չվերընտրվի։ Հակոբ Ասալանյանը ցավով արձանագրեց․ «Մեզ չհաջողվեց ուսապարկիզացիայից դուրս գալ: Այդ գործընթացը հասավ իր տրամաբանական արդյունքին, և մենք այսօր ունենք մեկ անձի իշխանություն: «Քաղաքացիական պայմանագիր» թիմը արդեն գոյություն չունի, որովհետև մարդկային այն համախումբը, որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի կամքով, չի կարող թիմ համարվել»։