Ուկրաինական Ռադայում կքննարկեն Ավակովի պաշտոնանկության հարցը

Ուկրաինական Ռադայում կքննարկեն Ավակովի պաշտոնանկության հարցը

Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է որոշման նախագիծ, որով պետք է պաշտոնանկ արվի ՆԳ նախարար Արսենի Ավակովը։ Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը։

Որոշման նախագիծը ներկայացվել է «Գոլոս» խմբակցության պատգամավորների կողմից։ Նրանք ստորագրահավաք են նույնիսկ կազմակերպել, նախարարի պաշտոնանկության որոշումը քվեարկության դնելու համար։