1 օրվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից մահացել է 63 մարդ

1 օրվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից մահացել է 63 մարդ

Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19-ից մահացել է 63 մարդ։ Այս մասին հայտնում է Իրանի Առողջապահության նախարարությունը։ Իրանում կորոնավիրուսային համավարակի ողջ ընթացքում մահացությունների թիվը կազմել է 7627 մարդ։ Անցյալ մեկ օրվա ընթացքում նոր հայտնաբերված վարակակիրների թիվը կազմել է 2258 մարդ։ Հիվանդացության ընդհանուր թիվը Իրանում՝ պանդեմիայի ողջ ընթացքում կազմել է 143 849 մարդ։ Առողջացածների թիվը կազմում է 112 988 մարդ։ Ներկայումս բուժում անցնողներից 2543-ի մոտ վիճակը գնահատվում է կամ ծանր, կամ միջին ծանրության։