Սերբիան ռուսական «Պանցիր Ս1» ՀՕՊ համակարգեր է գնել

Սերբիան ռուսական «Պանցիր Ս1» ՀՕՊ համակարգեր է գնել

Սերբիան Ռուսաստանից գնել է «Պանցիր Ս1» հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ռազմական արդյունաբերության ոլորտում ունեցած իր աղբյուրի փոխանցած տեղեկությունը։

Պայմանագիրը, որով նախատեսվում է մեկ դասակի համակազմով ՀՕՊ համակարգեր մատակարարել, կնքվել է անցյալ տարի եւ այս տարի արդեն իրականացվում է պայմանագրով նախատեսված մատակարարումը, որը կավարտվի այս տարվա վերջին։