Ցեղասպանությունից երկու օր առաջ ՔՊ-ն թատրոն է տալիս

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ՔՊ-ի համար պատից կախած ու երբեմնի օգտագործվող հրացան է։ Այդպիսիններն էլ են պետք ՔՊ-ին, որպեսզի երբ խոսեն՝ լսող լինի, ասեն՝ անաչառ է։ Չասեն՝ էլի՜ սա, ոնց որ Վահագն Ալեքսանյանին են ասում։ Այդպես խնամքով մաքրած, պատից կախած վիճակում է ու ասեմ՝ ինքը ավելի վտանգավոր է, քան Վահագն Ալեքսանյանը, որը տեղի, անտեղի ճարճատյունով օդ է կրակում։ Մասնագիտությամբ պատմաբան է ու ՔՊ-ն զարմացել է, որ իր մեջ էլ պատմաբան կա ու կարող է պատմությունն այնպես շուռ տալ, որ չիմանաս՝ գլուխը որտեղ է, ոտքերը որտեղ։ Ինչևէ, Ազգային ժողովի արտահերթ նիստի մթնոլորտը լարվեց այն բանից հետո, բոլորն էլ աչք ունեն, տեսնում են, ականջ ունեն՝ լսում են, երբ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ Հայոց Ցեղասպանությունը ուրանալու, ժխտելու մասին օրինագիծ է ներկայացրել։ Նախագծից խուսանավելու այդ ձևն էր ընտրել ՔՊ-ն։ Նման պարագայում Հայկ Կոնջորյանին իջեցրին պատից ու ասացին՝ դե կրակիր աջ ու ձախ, որ մի բանի չնայես։ Առաջին հարվածը դաշնակցությանն էր, հետո մնացածին․․․ Ինձ մի բան է հետաքրքիր՝ այդ նախագծի հետ դա ի՞նչ կապ ուներ։ Օտար երկիրը ցեղասպանությունը քրեականացնելու օրենք է ընդունել, մենք՝ չանե՞նք։
Գնանք ու ցեղասպանողի հետ նեյնիմ- նեյնիմ անե՞նք․․․ Կամ Հայկ Կոնջորյան կոչեցյալ լուսավորը ինչու՞ էր կպել Գեղամ Մանուկյանին, թե ամեն ելույթից հետո Գեղամ Մանուկյանը դուրս է գալիս ծխելու, ԱԺ շենքում արգելված է ծխելը: Դա ի՞նչ սուտ կրակոց էր․ հետևից գնա ու տես՝ գուցե զուգարանու՞մ է ծխում։ Ձեզ տեսնողը թութուն էլ կքաշի։ Զուգարանում էլ ոստիկան կանգնեցրեք․․․ Հայոց ցեղասպանությունը մեկ Թուրքիան չի ընդունում, մեկ էլ ՝ դուք։
Ցեղասպանությունից երկու օր առաջ ՔՊ-ն «թատրոն է տալիս»։ Ուրիշ բան չեմ ասում․ ցեղասպանությունը աշխարհում ժխտում է երկու ուժ ցեղասպանողը և այսօրվա իշխանությունը՝ իր պատից կախած ու ամենօրյա օգտագործվող հրացաններով։
Կարծիքներ