«Հրապարակ». Հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններն ավարտվել են

«Հրապարակ». Հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններն ավարտվել են

Շուրջ 2 ամիս ընթացող հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններն ավարտվել են։ Դասընթացներն ավարտած հավակնորդներն ամեն տարի մի քանի անգամ հնարավորություն են ունենում մասնակցելու այդ քննություններին, որ կարողանան մասնակցել տնօրենների թափուր տեղերի համար մրցույթներին։

Այս տարի հավաստագրերի համար քննությունները մեկ անգամ են կազմակերպվել եւ հետաքրքիր ընթացք են ունեցել՝ բոլոր քննություններին անխտիր մասնակցել են կրթության փոխնախարար Լուսինե Առաքելյանը եւ ԿԳՍՄ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը։ Նախկինում նախարարության ղեկավար կազմը չէր մասնակցում քննություններին․ դրանք շարքային միջոցառում էին համարվում։ Մենք կփորձենք առաջիկայում պարզել, թե ովքեր են հավաստագիր ստացել այս տարի։