Նիկոլ Փաշինյանը տապալման եզրին․ Ռուսաստանին խաբել չի կարող, ԱՄՆ-ից թաքնվել չի հաջողվում․ մաս 1-ին․ cont

Նիկոլ Փաշինյանը տապալման եզրին․ Ռուսաստանին խաբել չի կարող, ԱՄՆ-ից թաքնվել չի հաջողվում․ մաս 1-ին․ cont

«Հայաստանի արեւմտամետ ղեկավար Նիկոլ Փաշինյանն ակնհայտ նյարդայնացած է, ինչը արդեն հատել է խուճապի սահմանը եւ նկատելի է նրա պահվածքից, գործողություններից, կայացրած որոշումներից, ընդհանուր առմամբ հայաստանյան իշխանությունների տրամադրություններից։ Հայաստանի վարչապետի ներքաղաքական դիրքերը թուլանում է, ինչն ընդ որում, ուղղակիորեն կապված է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ընթացքի հետ»։ Այս մասին գրում է cont.ws-ը։

«Եթե Մոսկվան իրապես եղբայրական հարաբերություններ էր կառուցում Հայաստանի հետ, ապա ամերիկյան դրածուն պարզապես ռուսատյացության դրսեւորման փոխարեն փորձում է քաղաքավարի եւ ականաջահաճո արտահայտություններ շռայլել, երկրում եւ իշխանության ներսում լարվաճության աճը թաքցնելու համար։ Փաշինյանի համար, իրականում ամեն բան այնքան էլ դյուրին չէ, հատկապես, որ բնակչության սոցիալական վիճակը ծանրացել է։ Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարը նույնպես կարծես թե չի ստացվում։ Ընդդիմությունը սկսել է թափ հավաքել։ Ռուսաստանն էլ դիտում է Հայաստանի ներքաղաքական պրոցեսները եւ չի ցանկանում հաշտվել Հայաստանի հեղափոխական իշխանությունների հետ, ինչպես գրում են հայկական մամուլում։

Պետք է նշել, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ամբողջապես անադեկվատ է իրեն պահում նաեւ միջպետական հարաբերություններում։ Փաշինյանն ու նրա թիմակիցները քիչ են բան հասկանում իրական քաղաքականության մասին, եւ դա դարձել է լուրջ խնդիր ողջ երկրի համար։ Ինչ է սպասվում փոքրիկ կովկասյան հանրապետությանը առանց Մոսկվայի աջակցության։ Այն, որ ոչ մի լավ բան, հասկանալի է։ Կարող է արդյոք Փաշինյանն ինչ որ բան փոխել։ Կասկածելի է։ Հնարավոր է, որ Հայաստանը վերջնականապես անցում կատարի արեւմտյան ազդեցության ներքո, փչացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ամերիկացիները թերեւս դրա համար էլ հանրապետությունում հերթկան մայդանը կազմակերպեցին արհեստականորեն թեժացնելով դժգոհությունները եւ հեռացնելով Սերժ Սարգսյանին։

«Հայկական Սահակաշվիլին» արդեն երկու տարի ճամարտակում է, խոստանալով մերթ նոր պառլամենտական ընտրություններ, մերթ առանց վիզայի ելումուտ ԵՄ հետ։ Ու հիմա էլ նա հավաստիացնում է քաղաքացիներին, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն իրականում փորձում է սկսել մի պրոցես, որով Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից եւ կփոխի պրոկրեմլյան կուրսը։ Ու չի էլ հասկանում պրոամերիկյան դրածոն, որ դավաճանում է պատմությանն ու Ռուսաստանին պատասխանում սեւ անշնորհակալությամբ։

Փաշինյանին թերեւս արժեր հիշել, որ իր հարեւանները Թուրքիան եւ Ադրբեջանն են, իսկ Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը ոչ մի տեղ չի անհետացել։ Ռուսաստանը կարող է եւ հեռանալ ռեգիոնից։ Իսկ հետո ինչ է լինելու։ Որքան ժամանակ է կարողանալու դիմանալ հպարտ Հայաստանը։ Այո, արեւմտյան տերերը կպահպանեն Հայաստանը, սակայն ինչպիսի վիճակում։ Այն կլինի ոչ թե սուվերեն պետություն, այլ գաղութ, ապագայում առանց ձայնի իրավունքի։