Ի՞նչ է կատարվում Իրանում. շուրջ 1400 մարդ տարհանվել է

Ի՞նչ է կատարվում Իրանում. շուրջ 1400 մարդ տարհանվել է

Իրանում ավազե մրրիկի պատճառով հոսպիտալացվել է 1362 մարդ: Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, ամենաուժգին ավազե հողմը գրանցվել է Սիստան Բելուջիստան նահանգի հյուսիսում։ Ավազամրրիկը պատել է Զաբուլ, Զահեք, Համուն, Հիրմեն, Նիմրուզ, Զահիդան, Միրջավե, Նուսրեթ Աբադ, Խաշ, Սարավան, Իրանշահր և Մեհրիստան քաղաքները: Այս բնակավայրերում, ընդհանուր առմամբ, ապրում է մոտ 1 մլն մարդ: Նշվում է, որ վերջին 5 օրվա ընթացքում հոսպիտալացվել է 1362 մարդ։