Տեր-Նակալյանին նույնպես բաց թողեցին

Տեր-Նակալյանին նույնպես բաց թողեցին

Քիչ առաջ բաց թողեցին նաև «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին։Նա ասաց, որ իրեն ասֆալտին փռելով բերման են ենթարկել, սակայն ոստիկանության բաժնում իր իրավունքները չեն խախտվել:

Ավելի վաղ բաց թողեցին նաև քաղակտիվիստ Նարեկ Մալյանին: Նա լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ իրեն տարել էին ապօրինի զենք կրելու համար, սակայն ոչինչ չեն հայտնաբերել:

Նշենք,որ անազատության մեջ են դեռ գտնվում Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը։