Դուք ասել եք՝ տղամարդ եմ, տղամարդկություն ունեցի եւ քո պատիժը կրի․ Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Դուք ասել եք՝ տղամարդ եմ, տղամարդկություն ունեցի եւ քո պատիժը կրի․ Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդեց՝ ազատ արձակել Ռ․Քոչարյանին եւ վերացնել խափանման միջոցը։

Մեղադրողները, տուժողները, տուժողների իրավահաջորդները առարկեցին միջնորդության դեմ։

Միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնեց նաեւ «Մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանը հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Նա հիմնականում իր խոսքը ուղղեց նիստին ներկա Ռոբերտ Քոչարյանին։

«Ավտոմատները կիրառել են ժողովրդի դեմ, եւ այդ ժամանակ ասում էին, որ ցուցարարները կրակում են ժողովրդի վրա։ Հարգելի դատարան, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ասել է՝ «Մարտի մեկի» էջը փակված է, դա ի՞նչ է նշանակում, որ արել են ծածկադմփոց։ Վահագն Հարությունյանն ինձ ասել է՝ էս գործը չի  բացահայտվելու։ ՀՀԿ-ական պատգամավորներն ասել են՝ մեր իշխանության օրոք այս գործը չի բացահայտվելու։ Ռոբերտ Քոչարյան, Դուք ասել եք՝ տղամարդ եմ, տղամարդկություն ունեցի եւ քո պատիժը կրի»,-նշեց Քլոյանը։