Երրորդ երկրի հետ չենք քննարկելու․ Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական խորհդի ղեկավարի հետ Պրահայում նախատեսված քառակողմ հանդիպումից առաջ անդրադարձել է լրագրողների դիտարկումներին Ղարաբաղի հետ կապված։
««Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»,- ասել է Ալիևը՝ մասնավորապես անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ վարչապետի պնդմանը, թե Բաքուն պիտի ուղիղ խոսի Ղարաբաղի հետ։
Նշենք, որ երեկ Ալիևը Ակնայում գրեթե նույն միտքն էր ձևակերպել։
Կարծիքներ