Ոստիկանները 2858 մեքենայից ուղևորներ են իջեցրել

Ոստիկանները 2858 մեքենայից ուղևորներ են իջեցրել

Ապրիլի 6-ի դրությամբ Հայաստանից Արցախ թույլատարվել է մեկնել 1908 տրանսպորտային միջոց, իսկ 575 տրանսպորտային միջոցների մուտքն արգելվել է։ Այս մասին այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։ Նրա խոսքով՝ հնարավոր վարակակիր անձանց հետ շփումները բացառելու նպատակով ոստիկանության կայուն պահակակետեր են տեղակայվել հանրապետության թվով 27 վայրերում։

Պարետի որոշմամբ շարունակվում են ոստիկանության իրազեկման աշխատանքները՝ տեղաշարժը սահմանափակելու, մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները պահպանելու նպատակով։ Ապրիլի 6-ի դրությամբ, փոխոստիկանապետի խոսքով, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 6667 արձանագրություն, որոնցից 1735-ով արդեն իսկ կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ։

Ճանպարհային ոստիկանության կարգախմբերի կողմից թվով 2858 անձնական տրանսպորտային միջոցներից իջեցվել են երրորդ և ավելի ուղևոր հանդիսացող անձինք։ Իսկ 69 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություններ։

«ՀՀ ողջ տարածքում ապրիլի 6-ի դրությամբ նշանակված են թվով 69 հատուկ անցակետեր՝ ՀՀ մարզերի և Երևանի միջև բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակելու համար»,- ասաց Մհրյանը։