Հրդեհ Չարբախի բազմաբնակարան շենքում

Հրդեհ Չարբախի բազմաբնակարան շենքում

Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Երեւանի Արարատյան 64 շենքում։ Տեղում են հրշեջները։
Կրակը չի հաջողվում հանգցնել: Բռնկվել է շենքի երկրորդ մուտքում գտնվող հոսանքի հանգույցը։ Բնակիչները դուրս են եկել բակ։ Մարդիկ զգուշանում են պայթյունից։ Օդում թանձր ծուխ է։ Բռնկման պատճառը բանվորների անփույթ աշխատանքն Էր։ Նրանք փոխում էին մուտքի լուսամուտները։ Աշխատելու ընթացքում վնասել են հոսանքի լարերը, որոնք այս մուտքում անկանոն ու վտանգավոր ձևով են անցկացված և 90-ականներից այս կողմ չեն փոխվել: 

Մանրամասն՝ տեսանյութում