Պետդեպը՝ Պուտինի «սպառնալիքների» մասին

ԱՄՆ-ն արդեն զգուշացրել է Ռուսաստանին միջուկային զենքի կիրառման հետեւանքների մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքներն անպատասխանատու են։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Առաջին անգամը չէ, որ մենք տեսնում ենք Վլադիմիր Պուտինի անպատասխանատու հռետորաբանությունը», - ասել է Միլլերը:
Նրա խոսքով՝ միջուկային զենք ունեցող պետության ղեկավարի նմանատիպ հայտարարություններն անընդունելի են։
«Մենք նախկինում մասնավոր և անմիջական շփումներ ենք ունեցել Ռուսաստանի հետ միջուկային զենքի կիրառման հետևանքների հարցի շուրջ»,- հավելել է բանախոսը։
Այդուհանդերձ, նրա խոսքով, մինչև այժմ նշաններ չկան, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել։ Սակայն ԱՄՆ-ն շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին, ընդգծել է արտաքին գերատեսչության խոսնակը։
Կարծիքներ