Լեմպարդը՝ Անգլիայի երիտասարդական հավաքականի մարզի՞չ

Լեմպարդը՝ Անգլիայի երիտասարդական հավաքականի մարզի՞չ

Անգլիական մարզական լրատվամիջոցների պնդմամբ՝ Լոնդոնի «Չելսիի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հնարավոր է շուտով ստանձնի Անգլիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։

Բանն այն է, որ շրջանառվող լուրերի համաձայն շուտով Անգլիայի երիտասարդական հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Էյդի Բոտրոյդը հեռացվելու է հավաքականի՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում թույլ ելույթ ունենալու համար։

Հիշեցնենք, Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականը պարտվել  էր խմբային փուլի առաջին երկու հանդիպումներում Շվեյցարիային և Պորտուգալիային ։