Չկա երաշխիք, որ ԵՄ-ն որոշում կկայացնի վիզաների ազատականացման մասին

Չկա երաշխիք, որ ԵՄ-ն որոշում կկայացնի վիզաների ազատականացման մասին

Արման Գալոյանի գրառումը

ԵՄ վերջին որոշման շուրջ հերթական էյֆորիան է, ի դեպ, միանգամայն հայտնի ավարտով։

Ինչպես հայտնի է, ԵՄ-ն որոշում է կայացրել Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ 

ՈՒ հիմա սա ներկայացվում է որպես եվրոինտեգրման ուղղությամբ շրջադարձային որոշում, մանավանդ, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ միանգամից արձագանքել է «մեծապես ողջունելով» եւ «անկեղծորեն շնորհակալություն հայտնելով»։

Միջին վիճակագրական քաղաքացին, որ շատ չի խորանում տերմինաբանության մեջ, այս լուրը կարող է ընդունել որպես վիզաների ազատականացման մասին վերջնական որոշում։

Մինչդեռ, նախ՝ հայտնի չէ, թե որքա՞ն կտեւի այս երկխոսությունը։

Երկրորդ՝ չկա երաշխիք, որ երկխոսությունից հետո ԵՄ-ն որոշում կկայացնի վիզաների ազատականացման մասին։ 
Ընդհակառակը, մինչեւ ԵՄ-ից նման որոշում ստանալը դեռ շատ ու շատ անելիքներ կան, Հայաստանը դեռ պետք է շատ չափանիշների բավարարի, ինչը, հատկապես, այս որակի իշխանության պարագայում, անհավատալի է։
Բայց չնայած այս ամենին, հիմա մի խումբ քաղաքական շառլատաններ գործելու, ավելի ճիշտ՝ խոսելու հիանալի հնարավորություն են ստացել, ու հասարակության գիտակցությունը այս թեմայով մանիպուլացնելու ուղղությամբ դեռ երկար են շարունակելու աշխատել։