Ազդրը կոտրած մարդը երեք ժամ սպասել է շտապօգնության մեքենայի գալուն

Ազդրը կոտրած մարդը երեք ժամ սպասել է շտապօգնության մեքենայի գալուն

Բրիտանացի Ջոն Լորիմերը, ով Երկրորդ աշխարհամարտի վետերան է, դիպվածի պատճառով կոտրել է ազդրը եւ շտապ բուժօգնություն կանչել։ Որքան էլ զարմանալի է, երեք ժամ նա ստիպված է եղել սպասել, մինչ բուժբրիգադի ժամանումը։ Այս մասին գրում է Daily Mirror-ը։ 97-ամյա պաշտոնաթող սպան ընկել էր ներքեւ շոտլանդական Էյր քաղաքում գտնվող իր տանը։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ տառապանք է կրել վետերանը, մինչ բժիշկների ժամանումը։ Տեղի իշխանությունները խոստացել են հետաքննել բուժբրիգադի ժամանումը եւ պատժել դանդաղելու մեջ մեղավորներին։