Թուրքական հյուրանոցում թույլատրել են կենվորներին կոտրել սպասքը, նույնիսկ՝ կահույքը

Թուրքական հյուրանոցում թույլատրել են կենվորներին կոտրել սպասքը, նույնիսկ՝ կահույքը

Թուրքական հյուրանոցներից մեկը թույլատրել է իր կենվորներին կոտրել սպասքը, համարում գտնվող հեռուստացույցը, համակարգիչը, նույնիսկ՝ կահույքը։ Այս մասին գրում է ռուսական Lenta-ն, վկայակոչելով Ռուսաստանի Տուրօպերատորների ընկերակցության փոխանցած տեղեկությունները։ Ըստ այդմ, Ալանիայում գտնվող հյուրանոցում նույնիսկ հատուկ ցասման սենյակներ են կահավորել, որտեղ հատուկ պաշտպանիչ հագուստ հագած կենվորները կարող են ջարդուփշուր անել այն, ինչ կուզենան։ Այս կերպ, ըստ հյուրանոցի ղեկավարների, կենվորները կկարողանան ազատվել սթրեսից եւ ավելի բազմազան դարձնել իրենց հանգսիտը։