Առեւտրային մաքսատուրքերը սառեցրել է ճնշման ներքո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առեւտրային բարձր մաքսատուրքերը սառեցրել է այն բանից հետո, երբ հանդիպել է Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի եւ Առեւտրի նախարար Հովարդ Լյութնիկի հետ հանդիպումից հետո։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Թրամփի եւ երկու նախարարների հանդիպումը տեղի է ունեցել խորհրդական Պիտեր Նավարոյի բացակայությամբ, ով ընդհակառակը, հանդես է գալիս մաքսային ճնշման ուժգնացման օգտին։
Նախարարները բանակցել են նախագահ Թրամփի հետ եւ մնացել նրա մոտ այնքան ժամանակ, մինչ նա որոշում է կայացրել։ Դա, ըստ պարբերականի, հնարավորություն է տվել նախարարներ Լյութնիկին ու Բեսենթին խուսափել խորհրդական Նավաորի հետ ուղիղ առճակատումից։
Կարծիքներ