Քաղաքական նշանդրեք  

Քաղաքական նշանդրեք  

Մի այսպիսի համեմատություն եմ անցկացնելու։ Աղջիկը էսօր- էգուց  երեխա է ունենալու, բայց դեռ չի օրինականացվել նրա հարաբերությունները։ Նա ամեն կերպ շտապեցնում է, որ րոպե առաջ փոսացուն իրեն ԶԱԳՍ տանի։ Փեսացուն սարկազմով  է մոտենում՝  ամեն ինչ օրենքով պիտի կատարվի՝ նշանդրիք, որի ընթացքում իրար կճանաչենք, հետո՝ որ ինձ պահանջները բավարարեն, հարսանիք կանենք։ 
Հիմա կասեք՝ Հայաստանի մեծ պրոբլեմները թողած՝ նստել եմ »Կիսաբաց լուսամուտների» շվաքի տակ։

Հենց Հայաստանի պրոբլեմների մասին եմ խոսում։ Ադրբեջանը փեսացուն է, Հայաստանն էլ (նկատի ունեմ այսօրվա իշխանությունը) հայտնվել է խոնարհ հարսի դերում։ Ադրբեջանը ինչ կամեցել, արել, հարսին խաբել ու տիրություն չի ուզում անել։ Չի ուզում օրինականացնի իր հարաբերությունը և սարկազմով նշանդրիքից կամ նախաստորագրումից է խոսում։ Բանը բանից անցնելուց հետո նշանդրիքի՜ց է խոսում։վ  Ալիևին լսենք․ «Խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա աշխատանքը հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսվա ընթացքում:

Կարծում եմ՝ դա կարող է լինել հնարավոր տարբերակներից մեկը՝ հասնել հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, նախաստորագրել դրանք, այնուհետև աշխատել տեքստի վրա»։ Փեսացուն հավելել է նաև, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ այն Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ է պարունակում։ Եվ քանի դեռ այդ փոփոխությունը տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի»։ Մարդը պարզ ասում է՝  ինչ արել, չեմ արել՝ ստորագրությունդ դիր, որ բողոք չունես, մնացածն էլ ընթացքում կարվեն․․․ Սա է նախաստորագրման ողջ բովանդակությունը, որը Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային իրավական պարտավորվածություն չի առաջացնում։ Ալիևի առաջարկած նախաստորագրումը ոչնչով չի տարբերվում սարկազմով արված քաղաքական նշանդրեքից։