Խաղ համազգային ողբերգության վրա․․․

Խաղ համազգային ողբերգության վրա․․․

Ցավը պետք է հարգել։ Իսկ երբ ցավն այնքան մեծ է, որ ողբերգություն են ասում, պետք է կարողանալ պատվով կրել։ Համազգային ցավը ողջ ազգի ուսերին է՝ ցեղասպանությունը, երկրաշարժը, պատերազմները․․․ Հայ ազգը միշտ էլ պատվով է կրել իր ցավը, ողբերգությունը։ Չի խեղճացել, չի կորցրել իր  հպարտությունը՝ շարունակելով գոյատևել։ 

Դաժան բան է չհարգել համազգային ողբերգությունը։ Առավել դաժան բան է, երբ նախօրոք ծրագրվում է խաղալ համազգային ողբերգության վրա։ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» դեռ շատ բաներ է բացահայտելու․ ինչի համար է եկել նա և որ կետին է հասցրել իր ծրագիրը։ Մեջբերենք մի հատված․ 

«Ամենահրեշավոր պատերազմն այն է, երբ նրա աղմուկ- աղաղակը խեղդվում է ծափ-ծիծաղի, երգուպարի, երաժշտության ու համերգների, պարգեւների ու օվացիաների խառնիճաղանջ ժխորի տակ։ Այդ ալիքների տակ է, որ խլանում են գերվածների հառաչանքները, զոհերի մայրերի, քույրերի, կանանց ողբը, ովքեր իրենք անգամ չեն կռահում, որ իրենց որդիները, եղբայրերն ու ամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավարտվել են պատերազմի դաշտում՝ չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն, չիմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմ է մղվում,որ ահա գտնվում են պարտության եւ օրհասի շեմին»։ 

Հայ ժողովուրդը հասցվել է այդ վիճակին։