Գաստրոլներով հանձնեցին Արցախը, հիմա իրենք էլ այստեղ վնգստում են. Փոստանջյան

Գաստրոլներով հանձնեցին Արցախը, հիմա իրենք էլ այստեղ վնգստում են. Փոստանջյան

Երեւանում հսկայածավալ աղբ է արտադրվում, հետևաբար այդ աղբը պետք է մշակվի, այսինքն պետք է այդտեղից սկսեին աղբահանության խնդիրը լուծել, այլ ոչ թե բարձրացնեին աղբահանության վարձը, այն էլ անտրամաբանական ձևաչափով՝ հաշվարկելով քառակուսի մետրը: Այսինքն խոսում ենք անգրագիտության մասին, մարդիկ մնացել են, այո, նույն դասարանում, տգետ են, անգրագետ են, դպրոց չեն գնացել, համալսարաններ չեն հաճախել:

Մենք նախ պետք է լուծենք աղբի մշակման հարցը, եթե սա չի լուծվում և բերում են այսպիսի նախագծեր, անտրամաբանորեն թանկացնում են աղբահանության վարձը, սա խոսում է այն մասին, որ ոչ միայն տգետ են, անգրագետ են, անբարոյական են, այլ նաև կոռուպցիոներներ են և կոռուպցիայի մեջ ահավոր թաթախված գաստրալյորներ են, որ յոթ տարի է՝ պտտվում են Հայաստանի Հանրապետությունով և Արցախով, հանձնեցին Արցախը, հիմա եկել են Երևան քաղաքն են ապականում։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու «Մայր Հայաստանի» անդամ Զարուհի Փոստանջյանը:

Նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը կոչ արեց Փոստանջյանին կոռեկտ արտահայտվել. «Մի հատ մի գոռացեք ինձ վրա, մի հատ հանգստացեք: Կոռեկտ խոսեք ու առանց վիրավորանքների, այլապես հակառակ պատասխանը կստանաք»:

Փոստանջյնը շարունակեց ելույթը. «Էս մարդիկ իրենց գաստրոլներով հանձնեցին Արցախը, անպատժելի են մնացել մինչև հիմա։ Այդ որ գոռում էր, բղավում էր այս գաստրալորներից մեկը իրեն որպես «վոժդ» հռչակած, այն որ ասում էր՝ վնգստում են, չգիտեմ ինչ են անում, հիմա իրենք էլ այստեղ են վնգստում։

Էս գաստրալորները եկել են, մտել են երևանցիների գրպանը տարբեր միջոցներով՝ գույքահարկի բարձրացում, հանրային տրանսպորտի բարձրացում, աղբահանության բարձրացում: Այսինքն սրանք ուղղակի կոռուպցիա, թալան իրականացնում են բացահայտ կերպով, բայց պատիժը նրանց չի հասնում, բայց հասնելու է։

Ուրեմն, դուք այդ ձեր թայֆեքի մեջ ունեք երկու տիկին. մեկը ղեկավարում է արդարադատության նախարարությունը, Սրբուհի է անունը, հաջորդն էլ քրեակատարողական ծառայությունն է ղեկավարում, անունը Ծովինար է։ Ուրեմն, երկու տիկիններ, պատրաստեք այդ բանտերը, խցերը, որովհետև շուտով այստեղի այս մասսան, որ բերել է, այս թալանն է կազմակերպում, տեղափոխվելու են այդտեղ։

Զգուշացնում եմ` Ծովինար և Սրբուհի կազմակերպեք այդ բանտախցերը, շուտով Գյումրին տեղափոխվելու է Երևան"։