«Քֆուր են կերել», որ արտահոսք չի լինելու, բայց սեռական հայհոյանք են գրել | Հրապարակի էջերում 05.10.2019

ԱԺ-ն երեկ փակ-գաղտնի քվեարկությամբ հաստատեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշումը։ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցեց 101-ը, կողմ քվեարկեց 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչվեց։ Քվեարկությունից անմիջապես հետո իշխող խմբակցությունում սկսել են վհուկների որսը, որ գտնեն, թե ովքեր են 1 դեմը եւ 2 անվավերները։ Ի դեպ, հաշվիչ հանձնաժողովի անդամը մեզ ասաց, որ գրեթե «քֆուր են կերել», որ արտահոսք չի լինելու անվավեր թերթիկների հետ կապված։

Սակայն մենք պարզեցինք, որ նրանցից մեկի վրա անհասցե սեռական հայհոյանք է գրված եղել։ Իսկ «դեմ»-ի հարցում կասկածի տակ էին «Իմ քայլի» բոլոր անհնազանդները՝ Սոֆյա Հովսեփյան, Թագուհի Թովմասյան, նույնիսկ Նիկոլայ Բաղդասարյանի անունն էին տալիս:

Օրվա գլխավոր հրապարակումները՝ «Հրապարակի էջերում»։