Ընտանեկան դրամա․ Թուրքիայում 203 ժամ անց փրկել են ամուսիններին

Թուրքական Հաթայում երկրաշարժից ավերված շենքի փլատակների տակից հանել են 26-ամյա մի կնոջ, ով այնտեղ մնացել է 201 ժամ։ Նրան հոսպիտալացրել են։
Բացի այդ, փրկարարները աղմուկ են լսել Քարաման թաղամասի 7 հարկանի շենքի բնակարանի տակ գտնվող նկուղից, որտեղ հայտնաբերվել է 40-ամյա քաղաքացու դի։
Նրանք պարզել են, որ 5 հոգանոց ընտանիքի 2 անդամները ողջ են։ Իջնելուց հետո փրկարարները կարողացել են 203 ժամ անց դուրս բերել 24-ամյա Հիդայթ Փոլաթին և նրա 32-ամյա կնոջը՝ Մաղերամ Փոլաթին։
Հաթայ նահանգի Կենտրոնական Անթաքիա շրջանում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, հայտնում է Trend-ը՝ հղում անելով թուրքական մամուլին։
Կարծիքներ