Թե ի՞նչ կատարվեց 2018թ․ հունվարից, նման իրադարձություններ կարելի է միայն ռուսական 90-ականների ֆիլմերում տեսնել

Թե ի՞նչ կատարվեց 2018թ․ հունվարից, նման իրադարձություններ կարելի է միայն ռուսական 90-ականների ֆիլմերում տեսնել

«Շին արտս» ընկերության հիմնադիր Էդուարդ Ասատրյանն արձագանքել է հոկտեմբերի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» և մատակարարների միջև պատերազմը նոր թափ է ստանում» հոդվածում տեղ գտած հայտարարություններին։

Ներկայացնում ենք հակառակ կողմի հակակադարձումները։

«Մասնավորապես շեշտել է, որ 2014-2015 թվականներին «Շին Արտս» ՍՊԸ-ն մրցութային ընթացակարգերի արդյունավետության կատարելագործման արդյունքում սկսել է պարտվել ավելի ցածր գին եւ ավելի բարձր որակ առաջարկող մրցակիցներին եւ աստիճանաբար դուրս է մղվել ՀԿԵ-ի մատակարարների շարքերից: Հայտարարում ենք, որ դուք պարոն Գրձելյան զբաղվում եք ապատեղեկատվությամբ և ստախոսությամբ։ 2014-2015թթ․ «Շինարտս» ՍՊԸ-ն ոչ թե պարտվել է, այլ հրաժարվել է «ատկատ» տալ երկաթուղու բարձր պաշտոնյաներին, իսկ ՀԿԵ անվտանգության ծառայության պետ, ԱԱԾ փոխգնդապետ Արթուր Դավիթավյանի կողմից, միտումնավոր կեղծվել է «Շին Արտս» ՍՊԸ-ի տնօրենի ստորագրությունները, խախտվել է ամբողջ մրցույթային ընթացակարգը, և այս ամենը կրկնում եմ, արվել է միտումնավոր մեր ընկերությանը մրցույթից դուրս թողնելու նպատակով և այդ միջադեպի պահով հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են երկաթուղու պաշտոնատար անձինք։ Ի դեպ ՀԿԵ-ի ղեկավարությունը, հանձինս Ռեբեցի, այդ մատակարարման պայմանագիրը կարելի է ասել նվիրել են «Երևանյան բազալտ» ընկերությանը, որը ըստ մամուլի հրապարակումների գործում էր այդ ժամանակների ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բարձր հովանու ներքո։ Բայց մեր ընկերությունը շարունակել է աշխատել ՀԿԵ հետ 2014 թվականին, իսկ 2016, 2017թթ․ համարվել է երկաթուղուն խիճ մատակարարող միակ ընկերությունը։

Այնպես որ դուք ստում եք, որ 2014-2015թթ․ մեզ դուրս են թողել մատակարարման գործընթացից, իսկ ինչ վերաբերում է ձեր բառերին ՀԿԵ-ի մրցույթների թափանցիկությանը, ավելի լավ կլիներ անդրադառնայիք թե ինչպես Վալկոյի տնօրեն նշանակվելուց ուղիղ մեկ ամիս հետո ՀՀ ԱՆ Պետական ռեգիստրում գրանցվեց «ՄԲՍ» ընկերությունը, և անմիջապես կարելի ասել նվեր ստացավ մի պայմանագիր, որ մեկուկես ամսում կատարեց մոտ 45 միլիոն դրամի շրջանառություն երկաթուղու հետ, իսկ հաջորդ երկու տարիների ընթացքում մոտ 190 միլիոն դրամի շրջանառություն, առանց տենդերների, առանց մրցույթների մասնակցելու և ըստ մամուլի հրապարակումների հանդիսանում է Սերգեյ Վալկոյի սեփականությունը, կամ Սերգեյ Վալկոյի ընկերների կամ հարազատների սեփականությունը։

Այսպիսի նմանատիպ «թափանցիկ» մրցույթներից խոսեք։ Իսկ թե ի՞նչ կատարվեց 2018թ․ հունվարից, նմանատիպ իրադարձություններ կարելի էր միայն ռուսական 90-ականների ֆիլմերում տեսնել։ Մեր ընկերությունը հաղթեց 2018թ․ մրցույթը և ՀԿԵ-ն մեզ հետ կնքեց ծառայություններ մատուցելու պայմանագիր մինչև 2018թ․ դեկտեմբերի 31-ը։ Սակայն 2018թ․ փետրվարից ակտիվացավ «Հարավկովկասյան երկաթուղու» արդեն իսկ ձևավորված հանցավոր «բանդան» Ս․Վալկոյի, ԱԱԾ-ականներ Դարբինյանի, Անտոնյանի, Մնացականյանի և Դավիթավյանի մասնակցությամբ։

Գնդապետներ Արա Մնացականյանը և Արթուր Դավիթավյանը հանդիպելով մեզ հետ, որոշեցին մեզ վախեցնել հավանաբար «ատկատ» պահանջելու կամ մատակարարումներից հրաժարվելու նպատակով, ինչի մասին մեր ընկերությունը հայտարարություն է տվել ՀՀ Գլխավոր դատախազություն։ Տվյալ անձինք կոնկրետ զբաղվում էին ռեկետով, որովհետև երբ մենք հրաժարվեցինք իրենց պայմաններից, նրանք ուղղակի փետրվարի վերջին վերցրեցին ու տենդեր հայտարարեցին, ունենալով մեզ հետ պայմանագիր։ Այս ամենի մասին գիտեն բոլոր իրավապահ մարմինները, միայն չգիտեք դուք, լրագրող, որն ունի մի քանի օրվա երկաթուղայինի կյանք, ու փորձում է ապատեղեկացնել և երկաթուղայիններին, և հանրությանը։

Ի դեպ, մեկ ուրիշ լրագրող էլ, որը մոտ երեք տարի լրագրող է աշխատել երկաթուղում, հիմա հանրությանը ներկայանում է որպես երկաթուղային էքսպերտ և իր կարճ խելքով փորձում է շանտաժի ենթարկել թե մեր իշխանություններին, և թե երկաթուղայիններին, իբր թե ռուսական ընկերության հետ եթե խոսենք իրավական տեսանկյունից, ապա նրանք կարող են վերցնել իրենց շարժակազմը և հեռանալ, իսկ ավելի քան 3000 երկաթուղային կմնա անգործ։ Ինչ որ մեկը հարցրե՞լ է, այ լրագրողներ, չունենալով երկաթուղայինի մասնագիտություն, ինչպե՞ս դարձաք երկաթուղային փորձագետներ, ո՞վ է ձեզ թույլ տվել հանրությանը ապակողմնորոշել և ապատեղեկացնել։

Վարչապետը 60 մլն․ դոլարի չարաշահումների մասին հայտարարեց, մի՞թե այդ թալանը ձեր աչքի առաջ տեղի չէր ունեցել, մի՞թե չէիք տեսնում քանդված գծերը, փակված, գոմերի վերածված կայարանները, թե՞ չնկատեցիք ինչպես ձեր ղեկավարները դադարեցրին լաստանավի աշխատանքը Ռուսաստանի հետ, որը արդեն մեկ տարի է չի գործում։ Դուք չէիք տեսնու՞մ, թե ինչպես 2018թ․ նոյեմբեր ամսին գործադուլ արեցին Սևանի և Գյումրու երկաթուղայինները, որոնց աշխատավարձը փորձում էր լափել երկաթուղու ղեկավարությունը Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ։ Էն գծային աշխատողների, որոնք քամուն, ձյանը, անձրևին գծերի վերանորոգմամբ են զբաղվում, ու ձեր համեմատ կոպեկներ են ստանում։ Բա բարձրաձայնեիք կամ մեկնաբանեիք Գագիկ Շամշյանի կողմից ցուցադրված տեսանյութը, որտեղ մարդիկ շեշտում էին երկաթուղու «ներքին ԿԳԲ-ի» անօրինական գործողությունների մասին, ոնց են տանում մարդկանց լռեցնում և վախեցնում, ինչպիսի խիճ է մատակարարում «Երևանյան բազալտ» ընկերությունը։ Թե՞ Սլավոնական համալսարանի դասախոսի աշխատավարձը թույլ չի տալիս, որ բարձրաձայնեք, կամ էլ ՀԿԵ-ի լրագրողի հարյուր հազարների աշխատավարձը թույլ չի տալիս։ Բարձրաձայնեիք, թող մարդիկ իմանային։

Իսկ թե ինչպիսի դիվերսիայով են զբաղվում մեր երկրի ներսում երկաթուղու ղեկավարությունը և այնտեղ հանգրվանած ԱԱԾ-ականները, ինչպես ԶԼՄ-ներն են գրում, գեներալ-լեյտենանտ, ռուսական շպիոն Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, մենք բաց նամակով կտեղեկացնենք ՀՀ Վարչապետին։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այն անձինք, պաշտոնյաները, ԱԱԾ-ականները, պետական վերահսկող մարմինները, ովքեր չեն տեսնում, կամ չտեսնելու են տալիս երկաթուղու թալանը, դրանց մենք համարում ենք Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիներ։