«Իիիինչ լաաավ էր անցնում։ Ինչպես հիմա»․ Հովիկ Աղազարյան (ֆոտո)

«Իիիինչ լաաավ էր անցնում։ Ինչպես հիմա»․ Հովիկ Աղազարյան (ֆոտո)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը ստանձնել է նոր իշխանությունների Գալուստ Սահակյանի դերը իր յուրօրինակ մտքերով, ֆեյսբուքում մի լուսանկար է հրապարակել, որտեղ ինքն է և մի խումբ իմքայլականներ՝ սեղանի շուրջը։ Աղազարյանի հետ միասին Արարատ Միրզոյանն է, Տիգրան Ավինյանը, Սիփան Փաշինյանն ու Էդուարդ Աղաջանյանը։ Բայց, ի տարբերություն մյուսների, Աղազարյանը ոչ թե նստել է, այլ ավելի շատ փռվել՝ ոտքերը մեկնելով առաջ՝ դեպի Սիփանը։ Դատելով լուսանկարից՝ կարելի է եզրակացնել, որ այն վաղուցվա լուսանկար է։

Արարատի մարզպետ, հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանն էլ տակը քոմենթ է թողել՝ գրելով․ «Հեղափոխական օթյակը»։ Աղազարյանն էլ արձագանքել է․ «Իիիինչ լաաավ էր անցնում: Ինչպես հիմա»։