Դուրս են գալիս ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդից

Իսրայելը, Միացյալ Նահանգներին հետեւելով, հայտարարել է, որ դադարեցնում է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում իր աշխատանքները։ Այս մասին հայտնել է Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը՝ սոցկայքի իր էջում հրապարակած գրառմամբ։ «Իսրայելը ողջունում է Միացյալ Նահանգների՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում իր աշխատանքները դադարեցնելու մասին որոշումը եւ միանում է Միացյալ Նահանգներին՝ հայտարարելով, որ ինքն էլ չի մասնակցելու ՄԱԿ ՄԻԽ աշխատանքներին»,- ասված է գրառման մեջ։
Սաարը նաեւ հայտարարել է, որ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը շարունակաբար դեմոնիզացնում է Մերձավոր Արեւելքում միակ դեմոկրատիան հանդիսացող Իսրայել պետությանը եւ հիշեցրել, որ Խորհրդի կողմից ընդունված դատապարտողական բանաձեւերի մոտ 20 տոկոսը ընդունվել են Իսրայել պետության հանդեպ, ինչը կազմում է ավելի քան 100 բանաձեւ։ Դա այն դեպքում, երբ Իրանի, Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի եւ Կուբայի դեմ ավելի քիչ դատապարտողական բանաձեւեր են ընդունվել, նկատել է Իսրայել պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Կարծիքներ