Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստին

Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստին

Այսօր ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստում քննարկվել են դաշինքի համատեղ օդային ուժերի զարգացման և Կենտրոնասիական տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը, նիստից հետո հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

Նրա փոխանցմամբ, ՀԱՊԿ երկրների ռազմական ղեկավարները «համաձայնել են առաջադեմ մարտական փորձը ներդնել ՀԱՊԿ զորքերի պատրաստման պրակտիկայում»։ Ամփոփելով հանդիպումը՝ Գերասիմովը նշել է, որ ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը «տեղի է ունեցել գործնական և կառուցողական մթնոլորտում, և արդյունքները կնպաստեն ռազմական անվտանգության առաջանցիկ զարգացմանն ու ամրապնդմանը»։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ:

Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչներ նիստին չեն եղել։