Արցախի կորստյան համար էդքան նկարներ ու վիդեոներ չդրեցիք ձեր էջերում, որքան Լոսի համար

Չկա որևէ հարց, որի շուրջ ֆեյսբուքյան գվարդիան չբաժանվի մասերի ու իրար հոշոտի: Հիմա էլ ուրիշ թեզ է. Արցախի կորստյան համար էդքան նկարներ ու վիդեոներ չդրեցիք ձեր էջերում, որքան Լոսի համար: Այ հենց էստեղ STOP. հողը չպետք է պաշպանել սոցցանցերի ողբով ու նկարներով, դրա ակունքներն այլ տեղ են: Եվ առհասարակ մյուս կողմից էլ դեմ եմ այն անձանց կողմից անընդհատ նույն, կրկնվող լուրեր տարածելուն, ովքեր լրագրողներ չեն: Երկրաշարժ լինում է ֆեյսբուքը հավասար ցնցվում է, ջրհեղեղ ու կրակ՝ հավասար ջրի տակ անցնում ու այրվում:
Մնացական Բիչախչյան
Կարծիքներ