«Արսենալը» կարող է վարձակալել Կոուտինյոյին եւ վճարել աշխատավարձ՝ «Բարսելոնայի» հետ մեկտեղ

«Արսենալը» կարող է վարձակալել Կոուտինյոյին եւ վճարել աշխատավարձ՝ «Բարսելոնայի» հետ մեկտեղ

Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպպե Կոուտինյոն կարող է շարունակել իր մարզական կարիերան Անգլիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է RAC1-ը։ Մասնավորապես, մարզիկը կարող է «Արսենալ» տեղափոխվել վարձակալական հիմունքներով։ Դրանով հանդերձ ակումբները համատեղ կվճարեն նրա աշխատավարձը։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ «Բարսելոնան» ցանկանում է վաճառել Կուոտինյոյին 80 միլիոն եվրոյով, սակայն մինչեւ հիմա առաջարկ չի եղել։ Մարզիկն ունի փորձ Անգլիայում հանդես գալու։ Նա 2013-18 թթ հանդես է եկել «Լիվերպուլում», նախքան «Բարսա» տեղափոխվելը։