Արդյոք Դոնալդ Թրամփը կկարողանա հաղթել առաջիկա նախագահական ընտրություններում

Արդյոք Դոնալդ Թրամփը կկարողանա հաղթել առաջիկա նախագահական ընտրություններում

Ամերիկացիների 65 տոկոսը կարծում են, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ամենայն հավանականությամբ կարող է վերընտրվել երկրորդ ժամկետի համար, թեեւ բոլորը չէ, որ մտադիր են քվեարկել նրա օգտին։Այս մասին հայտնում է CBS News-ը, վկայակոչելով YouGov-ի անցկացրած հարցախույզը։ Համաձայն հարցախույզի արդյունքների, Թրամփի վերընտրությանը հավատում են դեմոկրատների մեկ երրորդը, այն դեպքում, երբ հանրապետականների շրջանում ամեն տասը հարցվածներից ինը հավատացել է, որ նա կհաղթի։ Ըստ նույն հետազոտության, դեմոկրատների շրջանում ամենից շատ ձայներ կկարողանա հավաքել Բըրնի Սանդերսը։ Նրա հաղթանակին հավատում են հարվածների քսանյոթ տոկոսը։ Բայդենի հաղթանակին հավատում են հարվածների քսանվեց տոկոսը, Մայքլ Բլումբերգի հաղթանակին հավատում են հարցվածների քսան տոկոսը։ Դեմոկրատների քառասուներկու տոկոսը արդեն գիտի, թե ում է ընտրելու։