Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել էմանուել Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել էմանուել Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ:Էմանուել Մակրոնն անդրադարձել է  ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի հարցերով գլոբալ հիմնադրամի՝ այս օրերին Լիոնում ընթացող հերթական կոնֆերանսին: 

Վարչապետ Փաշինյանը պաշտպանել է Ֆրանսիայի նախագահի՝ մարդկությանը սպառնացող այդ հիվանդությունների դեմ գլոբալ պայքար մղելու նախաձեռնությունը: Նա  պատրաստակամություն է հայտնել միանալ հիմնադրամին ու ամենայն աջակցություն ցուցաբերել դրա գործունեությանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ և Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների որոշ հարցերի: