Արմեն Չարչյանը դժվարությամբ է խոսում․ սա մարդասիրական արժեքների ոչնչացում է․ Վարդևանյան

Արմեն Չարչյանը դժվարությամբ է խոսում․ սա մարդասիրական արժեքների ոչնչացում է․ Վարդևանյան

Արմեն Չարչյանը մեզ հետ դժվարությամբ էր խոսում։ Փորձեցինք սահմանափակել նրա հետ հաղորդակցությունը, զուտ տեսանք՝ ինչ պայմաններում է, ինչպես է իրեն զգում։ Իր կամքը տեղն է իհարկե, բայց նման պայմաններում մարդուն կալանավորված պահելը խոշտանգում է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց  «Հայաստան» խմբակցությամբ պատգամավոր Արամ Վարդևանյանը «Իզմիրլյան» ԲԿ նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին տեսակցելուց հետո։

«Կարծում եմ՝ սա ուղղակի մարդասիրական արժեքների ոչնչացում է։Չարչյանին իր ունեցած առողջական վիճակում կալանքի տակ պահելը խոշտանգում է նաև։ Ինտեսնիվ բժշկական հսկողության տակ գտնվելը որոշակի կայունության հանգեցրել է Չարչյանի առողջական վիճակը, բայց դա եղել է թոքաբորբի պայմաններում, իսկ ինսուլինի բարձր միավորն արդեն ծայրահեղ վիճակ է առաջացանում»,- ասաց Վարդևանյանը՝ հավելյալ պնդելով, որ Չարչյանի նկատմամբ, միանշանակ, քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Ջհանգիրյանը նույնես երեկ, կարելի է ասել, փաստացի կարևորեց պատգամավորի անձեռմխելիությունը, հավելյալ հանգամանքներ չներկայացրեց, որովհետև ասաց, որ հնարավոր է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ լինի, ով որ դա անտեսել է։ Այսինքն՝ իրավապահ համակարգում կատարվողի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ»,- ասաց Վարդևանյանը։