Հայտնի գործարարը սկսել է զրահաբաճկոն կրել՝ անվտանգության նպատակով 

Հայտնի գործարարը սկսել է զրահաբաճկոն կրել՝ անվտանգության նպատակով 

Գերմանական ռազմա-արդյունաբերական Rheinmetall ընկերության ղեկավար Արմին Պապերգերը լրջորեն ուժեղացրել է իր անձնական պահպանությունը։ Համաձայն գերմանական մամուլում տեղ գտած հրապարակումների, Պապերգերը ներկայումս մշտապես կրում է հինգ կիլոգրամ կշռող զրահաբաճկոն, փոխելով սովորական փողկապը՝ անձնական պահպանության միջոցներում։ Նրա տեղաշարժը գործնական հանդիպումների ժամանակ իրականացվում է զրահամեքենայով՝ զինված թիկնապահների ուղեկցությամբ։

Ասուլիսներից մեկի ժամանակ Պապերգերն ասել է, որ իր անձնական պահպանության թիմը կարող է համեմատվել Գերմանիայի դաշնային կանցլերի անվտանգությունն ապահովող թիմի հետ։ Լրատվամիջոցները նշում են, որ Պապերգերը սպառնալիքներ է ստացել ռուսական հատուկ ծառայություններից եւ վախենում է իր կյանքի եւ առողջության համար։ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնական Ջեյմս Ապաթուրայն էլ հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները փորձել են հարջակում իրականացնել Պապերգերի վրա։ Նա նկատել է, որ ռուսական հատուկ ծառայությունները ոչինչ չկասկածող երիտասարդներին եւ միգրանտներին հավաքագրում են տարբեր հանցախմբերի մեջ՝ իրենց առաջադրանքները նրանց միջոցով կյանքի կոչելու համար։