Արցախի նախկին նախագահները գերի են տարվել Բաքու

Արցախի նախկին նախագահները գերի են տարվել Բաքու

Մեր աղբյուրը հայտնում է, որ շուտով Ադրբեջանի իշխանությունները կհաղորդեն Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին ձերբակալելու մասին` Հակարիի կամրջից: Շուտով նաեւ տեսանյութ կտարածեն:

Նրանց առջեւից գնացող մեքենան, որի մեջ են եղել Արցախի ՆԳ եւ ԱԱԾ նախարարները, բաց են թողել անցնի, իսկ նախկին նախագահներին պահել են: Հայտնի չէ Վիտալի Բալասանյանի եւ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի գտնվելու վայրը: Ադրբեջանը հավատարիմ է մնում իր բարբարոս, հայասպան կերպարին եւ փորձում է նաեւ նվաստացնել հայերին եւ անդառնալի դարձնել Արցախի կորուստը:

ՀԳ. Քիչ առաջ Հաքքին.ազ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցը, հղում անելով կառավարության իր աղբյուրներին, հաստատել է Արցախի նախկին նախագահների գերեվարվելու փաստը: