Ոստիկանական պատ ճեղքելու հնարք 

Ոստիկանական պատ ճեղքելու հնարք 

Նախկինում, երբ ընդդիմադիր բազմամարդ  հանրահավաքներ էր լինում իշխանության դեմ և պիտի ճեղքեին մի քանի պատ ոստիկանների շղթան, մի հետաքրքիր հնարք էր բանեցվում։ Տարիքն առած տատիկները, մեծահասակ կանայք ջահելներին մի կողմ էին հրում ու ասում, որ իրենք կկանգնեն առաջին շարքում, իրենք կճեղքեն պատը, իրենց ոստիկանները  ոչինչ չեն անի։ Մեծերը առաջին շարքում կանգնելով, շատ դեպքերում փրկում էին ջահելներին։ Ոստիկանների գերակշիռ մասի մոտ, չեմ ասում բոլորի,  կար այդ հարգանքը մեծի, փոքրի, անչափահասի նկատմամբ։ Կար հարգանք խոցելի խմբերի հանդեպ։ Փաշինյանն էլ օգտվել է այդ հնարքից,  «արտոնությունից» և ցածր դասարանի աշակերտներին, մանկապարտեզի երեխաներին, հղի, երեխաների անվասայլակներով կանանց, հաշմանդամների միջոցով փողոցներ է փակել ու իշխանության գործելու  անզորության պատճառը նաև  դա է եղել։

Ոստիկանն ասում էր՝ ախր ես ոնց իմ տատիկի տարիքի կնոջը քաշքշեմ կամ մանկահասակ, անչափահաս երեխայի վրա ինչ որ բան օգտագործեմ, չեմ կարող։ Ոստիկաններն անընդհատ դժգոհում էին՝ իբր ինչ են տալիս, որ առավոտից իրիկուն սրա, նրա հետևից վազենք։ Երբ ,,բազում հնարքներով,, Փաշինյանը իշխանության բերվեց, նա փակեց այդ հնարքի ճանապարհը, որով սողոսկել էր իշխանություն։ Նա չի խնայում ոչ տարիքով կնոջ, ոչ հղի, ոչ անչափահաս երեխայի, ոչ հաշմանդամի և «փողի մեջ լողացնելով» ոստիկաններին, արյան գույնի բերետավորներին, քիթ ու մռութը փակած անհայտ ծագման ուժայինների միջոցով գործում է թշնամու մեթոդով։ Չխնայել ոչ մեկին։

Չխնայել այն հային, ով իր երկիրն ուզում է պաշտպանել։ Չխնայել Արցախից տարհանված, եղբայր, քույր, ծնող կորցրած արցախցուն։ Գուցե դա է պատճառը,որ մարդիկ կասկածում են, որ նման անխիղճ, անխնա ձևով հայի դեմ կռվում է միայն թշնամին ու նրանց մեջ փնտրում են ադրբեջանցու։