Արթուր Վանեցյանը մամուլի խոսնակ ունի

Արթուր Վանեցյանը մամուլի խոսնակ ունի
Արթուր Վանեցյան, Քրիստինե Մելքոնյան, մամուլի խոսնակ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մամուլի խոսնակ ունի։ Նա ոլորտի երկարամյա ներկայացուցիչ Քրիստինե Մելքոնյանն է։ Վերջինս 2000թթ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոնում` որպես հեռուստառադիոփորձագետ: «Նոյան տապան» հեռուստաընկերությունում աշխատել է որպես լուրերի հաղորդավար: Թղթակցել է «Ար» հեռուստաընկերությանը:

2000թ-ից աշխատում է  Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: 2000-01թթ վարել է «Երեկոյան Երևան» հաղորդաշարը:

2009-10թթ դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում:  2001թ-ից աշխատում էր «Առաջին» լրատվական ծրագրում` որպես մեկնաբան:

Մոտ 20 տարվա համագործակցությունից հետո նա 2019-ին լքեց Հանրայինը։ 2013-ից, երբ գլխավոր դատախազ նշանակվեց Գեւորգ Կոստանյանը, Մելքոնյանը նրա մամուլի խոսնակն էր մինչեւ Կոստանյանի հեռանալը։