Հայաստանը կատարում է հերթական զիջումը

Հայաստանը կատարում է հերթական զիջումը

Իշխանությունները մեծ ոգևորությամբ տեղեկացնում են Ադրբեջանին տրվելիք հերթական զիջման՝ Մեղրիով անցնող ճանապարհին մասնավոր ընկերությանը վերահսկողական կամ որևէ այլ ֆունկցիա տալու մասին։ 

Առանց խորանալու դետալների մեջ՝ երկու պարզ հարց է առաջանում․

• Ի՞նչ է ստանում սրա դիմաց Հայաստանը։ Ադրբեջանի կողմից չկա որևէ ծպտուն Հայաստանի համար որևէ ճանապարհի բացման մասին։ Սրա մասին չեն խոսում նաև Հայաստանում։ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ։

• Ի՞նչ է լինում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի հետ։ Արդյո՞ք սա ենթադրում է այդ կետի կատարում։ Իհարկե՝ ոչ։ Արդյունքում Հայաստանը կատարում է հերթական զիջումը՝ շարունակելով ունենալ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված պարտավորություն։

Ադրբեջանի բոլոր պահանջները այս իշխանությունը կատարում է ամենայն պատասխանատվությամբ։ 

Հերթով, շարքով, կարգով։

Մեսրոպ Առաքելյան