Իսրայելում ռուսական դեսպանը հանդիպել է Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ

Իսրայելում ռուսական դեսպանը հանդիպել է Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ

Նոյեմբերի 25-ին, Երուսաղեմի Հին Քաղաքում Իսրայելում Ռուսաստանի դեսպան Ա Վիկտորովը հանդիպել է ՀԱԵ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Զրույցի առանցքային թեման եղել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Հատկապես ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղին։ Դեսպան Վիկտորովը տեղեկացրել է ռուսական կողմին այն քայլերի մասին, որոնք արվում են Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման համար, շեշտելովմ որ ռուսական միջամտության շնորհիվ հնարավոր եղավ վերջ դնել արյունահեղությանը եւ մասշտաբային ավերածություններին։

Դեսպանը նաեւ ներկայացրել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունը։ Պատրիարք Մանուկյանը երախտագիտություն է հայտնել դեսպանին, կարեւորել հայ-ռուսական գործակցությունը եւ հայտնել, որ մտադիր է եկեղեցական ուղղությամբ հավելյալ ջանքեր գործադրել՝ քրիստոնյաների ներկայությունը Սուրբ Երկրում ավելացնելու համար։ Մտքերի փոխանակություն է կատարվել նաեւ Մերձավոր Արեւելքի ընդհանուր դրության, պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման մասին։