Պատգամավորների մեքենաները չեն ստուգո՞ւմ (տեսանյութ)

Պատգամավորների մեքենաները չեն ստուգո՞ւմ (տեսանյութ)

Պարետատան վերջին խստացումներից հետո հանրապետության ճանապարհներին հատուկ ոստիկանական պոստեր են ստեղծվել, որտեղ զրահատեխնիկայով կանգնած՝ ոստիկանները ստուգում են մարզերից Երևան մտնող բոլոր մեքենաները: Բայց կարծես թե ոչ բոլորին է այդ ստուգումը վերաբերում:

Մեր տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են Աշտարակ-Երևան ճանապարհին ոստիկանները մի թեթև հարցուփորձով բաց թողնում պատգամավորական պետհամարանիշով ավտոմեքենան՝ առանց նորմալ ստուգելու: Մասնավորապես, 106 HH 11 պատգամավորական համարանիշով սև Hyundai ix 35 մակնիշի մեքենան, որը պարզեցինք՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նորա Առուստամյանինն է, մոտենում է ոստիկաններին, վերջիններս մեկ-երկու հարց են տալիս ընդամենը և մաղթում բարի ճանապարհ՝ առանց զննելու: Մյուս վարորդներին, սակայն, կանգնեցնում ստուգում էին անձնագիրը, անցագիրը և այլն: Գուցե պատգամավորների դեպքում կարգն այդպիսին է, որ պետք է առանց լուրջ զննության բա՞ց թողնեն: Համենայնդեպս, պարետատան որոշման մեջ նման կետ չկար առանձնացված, որ պատգամավորներն առավելություն ունեն այս հարցում: