Չավուշօղլուն խոսել է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի մասին

Չավուշօղլուն խոսել է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի մասին

Ղարաբաղյան հրադադարի մշտադիտարկման համար ստեղծված մոնիթորինգային ռուս-թուրքական կենտրոնում կգործեն 60 զինվորական Ռուսաստանից եւ Թուրքիայից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ Ինչպես փոխանցում է Sabah պարբերականը, թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնավորապես ասել է․ «Կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի Աղդամի շրջանում։ Կոնտեյներները արդեն տեղ են հասել, շինարարությունը սկսվել է։ Առաջին փուլում այնտեղ ծառայություն է իրականացնելու 60 ռուս եւ թուրք զինվորական։ Մեր զինվորականները արդեն սկսել են ժամանել այնտեղ»։ Այն լինելու է ոչ մեծ դիտորդական կենտրոն, բայց եթե հարկ լինի, ապա, ըստ Չավուշօղլուի, Ադրբեջանի հետ Անկարան կկարողանա պայմանավորվել հարկ եղած օժանդակությունը հատկացնելու համար։