Հարսանիքի ժամանակ կայծակ է հարվածել․ զոհվել է 16 մարդ

Հարսանիքի ժամանակ կայծակ է հարվածել․ զոհվել է 16 մարդ

Առնվազն տասնվեց մարդ է զոհվել Բանգլադեշում՝ հարսանիքի ժամանակ տեղի ունեցած կայծակի հարվածից։ Այս մասին հայտնում է Daily Bangladesh-ը։ Դեպքը տեղի է ունեցել Շիբգանջ շրջանում, որը գտնվում է Բանգլադեշի հյուսիսում, երբ հյուրերը լողում էին նավակով՝ Պադմա գետով։ Ոստիկանության տվյալների համաձայն՝ եւս վեց մարդ էլ տուժել է։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։